Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմուտքի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է. Sueddeutsche Zeitung

14:35, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Արևմուտքի համբերությունը Ռուսաստանի նկատմամբ սպառվում է. Sueddeutsche Zeitung

Սիրիայում վերջին ամիսներին ընթացող ամենադաժան մարտերի տպավորության տակ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները Գերմանիայի, Իտալիայի և Եվրոմիության հետ մեկտեղ մեծացրել են ճնշումը Ռուսաստանի վրա, գրում է Պաուլ-Անտոն Կրյուգերը գերմանական Sueddeutsche Zeitung թերթի էջերին: Համատեղ ուղերձում նրանք պահանջել են Մոսկվայից «ապացուցել, որ նա ուզում է և կարող է արմատական քայլեր ձեռնարկել ու դիվանագիտական ջանքեր գործադրել Սիրիայում հրադադարի ռեժիմը փրկելու համար», և նշել են որ «նրանց համբերությունը Ռուսաստանի՝ իր պարտավորությունները պահպանելու շարունակական անկարողության կամ չկամության վերաբերյալ անսահմանափակ չէ»: Այնուամենայնիվ, որևէ կոնկրետ հետևանք չի անվանվել:

Հալեպում և դրա ծայրամասերում Բաշար Ասադի ու ռուսական ռմբարկուների ավիահարվածների արդյունքում, տեղական բժիշկների տվյալներով, մահացել է ավելի քան 210 մարդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին «վերջ տալ գիշերային սարսափին» և Հալեպում կատարվածն անվանել է «բարբարոսություն», փոխանցում է թղթակիցը:
     Այսպիսով, երկու շաբաթ առաջ մշակված հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը տապալվել է:
     Կիրակի Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում արևմտյան պետություններն ու Ռուսաստանը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունների սրման համար: «Մի՞թե Ռուսաստանն իրոք կարծում է, որ կարող է վստահություն վայելել, եթե նա, մի կողմից, բանակցություններ է վարում հրադադարի մասին, իսկ մյուս կողմից՝ աջակցում է ռեժիմը, որը ռմբակոծում է Հալեպը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը: Վերջինի ռուս կոլեգա Վիտալի Չուրկինն իր հերթին պատասխանել է, որ «հիմա հրադադարը Սիրիայում համարյա անլուծելի խնդիր է դարձել»:
     Արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստն անարդյունք է վերջացել, ասվում է հոդվածում:

5792 | 0
Facebook