Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանն` իր պաշտոնանկության լուրերի մասին

16:10, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Սուրիկ Խաչատրյանն` իր պաշտոնանկության լուրերի մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից MAMUL.am լրատվականի թղթակիցը փորձեց պարզել` համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրը, ըստ որի` հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո իրեն ազատելու են զբաղեցրած պաշտոնից: «Հիմա դրա ժամանակը չէ»,-արձագանքեց մարզպետը: Վերջինը տեղեկացրեց, որ այս պահին մարզպետարանում է և այնտեղ քննարկում է տեղի ունենում:
     Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ի ՀՀԿ ԳՄ նիստի օրը Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` «Ես որ չեմ փոխվելու, մնացածը` չգիտեմ. ես մնալու եմ»:
     Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո մարզպետն առավել զգուշավոր է դարձել իր հայտարարություններում: Ըստ լուրերի` օրեր առաջ զրույցներից մեկում ասել է, թե «որոշողը վարչապետն է, ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

13783 | 7
Facebook