Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նովոսիբիրսկում տղան ընկել է 23-րդ հարկից ու ողջ մնացել

12:15, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Նովոսիբիրսկում տղան ընկել է 23-րդ հարկից ու ողջ մնացել

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 16-ամյա անչափահաս տղան ընկել է շենքի 23-րդ հարկից և ողջ մնացել. նա ընկել է մարդատար ավտոմեքենայի վրա, ինչն էլ մեղմացրել է հարվածի ուժգնությունը: Հաղորդվում է, որ տղան իր ընկերուհու հետ 23-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում է եղել, ու ցանկացել է տպավորություն գործել աղջկա վրա: Նա անցել է պատշգամբի բազրիքի վրայով ու կախվել ճաղաշարից, բայց չի կարողացել պահել իրեն ու ցած է ընկել, հայտնում է РБК-ն:
     Բազմաթիվ վնասվածքներով ու կոտրվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: «Նա որովայնի և թոքերի վնասվածք ունի, լյարդի բացվածք, ուսի փակ կոտրվածք: Տղան շապիկով է ծնվել: Նրա վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,- ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայնտել են ՌԴ քննչական ծառայությունից:
     РИА Новости-ի փոխանցմամբ` տղան ընկել է Renault Լօgan մակնիշի ավտոմեքենայի տանիքին:

7174 | 0
Facebook