Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ով էլ գա իշխանության, թեկուզ ես, եթե պահանջատեր չկա, սխալվելու է». Ռազմիկ Պետրոսյան

12:35, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
«Ով էլ գա իշխանության, թեկուզ ես, եթե պահանջատեր չկա, սխալվելու է». Ռազմիկ Պետրոսյան

«Ինչքան ուզում են վերևում «ռակիրովկեք» անեն, եթե վերևի առաջին դեմքից սկսած` հայրենիքը, պետությունը չսիրեն, իսկ ժողովուրդն էլ պահանջատեր չլինի և չստիպի այդ իշխանություններին, որ ծառայեն իրեն, լինի հարմարվող, միևնույն է, ով էլ գա իշխանության, թեկուզ ես, եթե պահանջատեր չկա, սխալվելու է: Մենք հարմարվող ժողովուրդ ենք և դա վատ է: Եթե մենք իշխանության առաջ խնդիր չենք դնում` ծառայելու իրեն, ինքը ծառայելու է իր «ես»-ին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, կառավարության կազմում փոփոխություններին, պաշտոնանկություններին և նշանակումներին, կարծիք հայտնեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը` հավելելով, որ այդ փոփոխություններից որևէ լուրջ սպասելիքներ չունի:
     «Էնպես չի, որ այս նախարարին փոխեցինք, մյուսին-մյուսին, ինչ-որ բան է փոխվելու: Տեսե´ք, այսօր կախարդական փայտիկից են խոսում: Սահակաշվիլին, երբ որ Վրաստանում եկավ իշխանության, ընդամենը մի բան ասաց` ով թալան անի, կաշառք վերցնի` թաթը կտրելու եմ. երկրում թալանին վերջ դրվեց: Դա առաջինը վերաբերվում էր իր հարազատին, իր մոտիկին: Մեր մոտ էլ են նույնն ասում, բայց հաջորդ օրը 50% փայատերը 70% է փայ մտնում: Դա պետք է վերանա, վերևից պետք է կարգավորվի, բայց ներքում էլ պետք է պահանջատեր լինենք բոլորս»,- շարունակեց Պետրոսյանը` կարծիք հայտնելով, որ միակ ելքը համախմբումն է. «Մենք պետք է համախմբվենք ազգովի, որովհետև այս անտարբեր և հարմարվող վիճակը մեզ հասցրեցին այս օրվան: Մենք պետք է ճիշտ ապրենք և պահանջատեր լինենք: Ոչ մի չինովնիկ չպիտի թելադրի, թե մենք մեր երկրում ոնց ապրենք, ընդհակառակը` իշխանիկները պետք է ծառայեն մեր երկրին: Ընդդիմություն էլ իր անելիքն ունի այստեղ. նա պետք է դառնա պահանջատեր` ժողովրդի և պետական կառավարման միջև: Ժողովուրդը պետք է ձևավորի իր իշխանությունը և ստիպի ծառայել իրեն և պետությանը: Մենք դրա շեմին ենք, մենք այլընտրանք չունենք»,- եզրափակեց ազատամարտիկը:

3189 | 0
Facebook