Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկիչներին աջակցելու համար ցանցահենը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

11:50, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ ահաբեկիչներին աջակցելու համար ցանցահենը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել

Արդիթ Ֆերզի անունով ցանցահենն, ով սերում է Կոսովոյից, ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

20-ամյա ցանցահենը բացահայտվել է IP հասցեով ու ձերբակալվել 2015-ի հոկտեմբերին` Մալայզիայում: Նրան կասկածում են ամերիկյան սերվերները կոտրելու համար, իչը հանգեցրել է 1.3 հազար քաղաքացիների և զինվորականների անձնական տվյալների հանրայնացման:

2016-ի հուլիսին Ֆերզենն ընդունել է իր մեղքը և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Նշենք, որ ամերիկյան օրենքներով` նման հանցագործության համար ազատազրկման առավելագույն ժամկետը 35 տարի է:

7303 | 0
Facebook