Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀ առողջապահության և մշակույթի նախարարություններում պաշտոնանկություններ են սպասվում

11:35, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
ՀՀ առողջապահության և մշակույթի նախարարություններում պաշտոնանկություններ են սպասվում
     ՀՀ առողջապահության և մշակույթի նախարարություններում ճամպրուկային տրամադրություններ են: Ասում են` Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Մուրադյանը պատրաստվում են աթոռները փոխանցել համապատասխանաբար` Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանին ու «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատեր Լևոն Ալթունյանին: Ըստ լուրերի` բուժաշխատողների համար Ալթունյանի հնարավոր նշանակումն այնքան էլ ողջունելի չէ, քանի որ նա հայտնի է ոչ այնքան որպես բժիշկ, որքան միլիոնատեր: Ինչ վերաբերում է Արմեն Ամիրյանին, ապա նրա անունը վաղուց էր շրջանառվում այս պաշտոնում ու վարչապետի փոփոխությունից հետո շրջապատում նրան արդեն շնորհավորում են: Ասում են նաև, որ Հասմիկ Պողոսյանին կարող է «փրկել» միայն Ռիտա Սարգսյանը, որի հետ նա լավ հարաբերությունների մեջ է. այլ կարեպ ասած` նախարարը սպասում է երկրի առաջին տիկնոջ միջնորդությանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10450 | 9
Facebook