Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանն ու Մարուքյանը գնացել են Թևան Պողոսյանի տուն` գինի խմելու

10:30, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Փաշինյանն ու Մարուքյանը գնացել են Թևան Պողոսյանի տուն` գինի խմելու

«Բարի ու ընտանեկան մի հիասքանչ երեկո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` հրապարակելով լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն իրենց ընտանիքներով հյուրընկալել են Թ. Պողոսյանի տանը:

Հիշեցնենք, որ երբ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություները բանավեճի էին բռնվել քաղաքական հարցերի շուրջ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հրապարակայնորեն առաջարկել էր գալ իր տուն` գինի խմելու: Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանն ընդունել էին հրավերը:

5427 | 2
Facebook