Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարի հետևանքով 18-ամյա տղան տեղում մահացել է

09:55, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Վթարի հետևանքով 18-ամյա տղան տեղում մահացել է
     Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի 35 CR 019 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնության դիմելուց
     Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:
11333 | 0
Facebook