Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենամեծ աստղադիտակը որսացել է 13 դար առաջ ուղարկված ազդանշանը

16:25, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենամեծ աստղադիտակը որսացել է 13 դար առաջ ուղարկված ազդանշանը

Չինացի աստղաֆիզիկոսներին հաջողվել է ամրագրել էլեկտրոմագնիսական ալիք, որը հասել է շատ հեռավոր մոլորակից: Հետազոտողների կարծիքով` ալիքն ուղարկված է եղել տիեզերքի խորքից 13 դար առաջ: Այն որսացել է այս պահին աշխարհում ամենամեծ աստղադիտակը, որի չափերը հասնում են 500 մետրի: Այն գտնվում է Չինաստանում:

Մասնագետների կարծիքով` աստղադիտակը կարող է ուսումնասիրել տիեզերքի հեռավոր անկյունները: Շնորհիվ որսացած ազդանշանի` հնարավոր է դարձել չափաբերել գիտական օբյեկտն ու անհրաժեշտ ձևով կարգավորել:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Չինաստանում 2 տարի առաջ սկսվել է մեկ այլ աստղադիտակի շինարարություն, որը կավարտվի 2024-ին: Այն կլինի ամենամեծն աշխարհում:

13542 | 0
Facebook