Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը հետաձգել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի վերսկսումը

17:30, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Samsung-ը հետաձգել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի վերսկսումը

Հարավկորեական Samsung ընկերությունը 3 օրով հետաձգել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի վերսկսումը: Դրանց վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին: Հետաձգումը պայմանավորված է բոլոր վաճառված սմարթֆոնների հետկանշմամբ, հայտնում է Reuters-ը:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին կորեական ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7-ի վաճառքը և 10 երկրում ետ է կանչել վերը նշված մոդելի վաճառված բոլոր հեռախոսները: Պատճառը լիցքավորման ժամանակ մարտկոցի բոցավառման դեպքն է եղել: Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են անջատել Samsung սմարթֆոններն ու հրաժարվել դրանց կիրառումից: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում խորհուրդ են տվել նաև չմիացնել այդ հեռախոսներն օդանավերում:

7601 | 0
Facebook