Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

30 տարուց ալկոհոլային խմիչքներին կփոխարինի սինթետիկ ալկոհոլը. գիտնականներ

17:05, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
30 տարուց ալկոհոլային խմիչքներին կփոխարինի սինթետիկ ալկոհոլը. գիտնականներ

ԱՄՆ-ի գիտնականների մի խմբի հաջողվել է սինթեզել մի նյութ, որն ապագայում կարող է փոխարինել ալկոհոլը և ազատել մարդկանց ալկոհոլային խմիչքների կիրառումից առաջացող ծանր հեևանքներից, ինչպիսիք ալկոհոլային կախվածությունն ու խումհարային համախտանիշն է:

Նոր սինթետիկ նյութն ստացել է alcosynth անվանումը: Մասնագետներն ասել են, որ նյութն անհրաժեշտ է հավելել ալկոհոլային նյութերի մեջ, ընդ որում, այն բացարձակապես չի ազդի սիրված խմիչքի համի վրա:

Ի թիվս վերոնշյալ առավելությունների` սինթետիկ ալկոհոլը կօգնի նաև խուսափել սրտին և լյարդին հասցվող վնասից:

Բազմաթիվ գիտնականներ և բժիշկներ հավանության են արժանացնում նման նյութերի ստեղծումը` հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ կնվազեն ալկոհոլի պատճառով ամբողջ աշխարհում տարածված հիվանդացության և մահացության դեպքերը: Ամբողջ աշխարհում տարեկան 20 միլիոն մարդ է ծանր հիվանդություն ձեռք բերում ալկոհոլի չարաշահման պատճառով և դրանից էլ ավելի շատ թվով մարդ էլ մահանում է:

Ամերիկացի գիտնականները նաև վստահեցնում են, որ սինթետիկ ալկոհոլ պարունակոց խմիչքները վաճառքում կհայտնվեն 2050 թվականից սկսած:

31294 | 0
Facebook