Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստորագրահավաք Сhange.org-ում` «հայ մշակույթի հանդեպ սպանդը» վերացնելու պահանջով

14:05, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Ստորագրահավաք Сhange.org-ում` «հայ մշակույթի հանդեպ սպանդը» վերացնելու պահանջով
     Сhange.org-ում արդեն ստորագրահավաք է սկսվել, որը պահանջում է Հանրային հեռուստաընկերությունից` դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագիծը:
     «Սիրելի հայրենակիցներ, այն որ ռաբիզ երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրև մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է՝ հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով և վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան, հաղորդում: Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի այն ֆինանսավորվում է բացառապես Հայաստանի հանրապետության բնակչության միջոցներով: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ վերը նշված նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:
     Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագիծը բողոքի մեծ ալիք էր բարձրաձրել մտավորականների և երաժշտասերների շրջանում:
5547 | 2
Facebook