Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ձերբակալվել է հինգ մարդու սպանության համար կասկածվող անձը. նա ազգությամբ թուրք է

11:20, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում ձերբակալվել է հինգ մարդու սպանության համար կասկածվող անձը. նա ազգությամբ թուրք է

Վաշինգթոն նահանգի առևտրի կենտրոնում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հինգ մարդու սպանության համար կասկածվող անձին, տեղեկացնում է Reuters-ը: Նա ազգությամբ թուրք Արքան Չեթինն է, ով ԱՄՆ-ի մշտական բնակիչ է, հայտնում է CNN-ը:

Նշենք, որ երեկ գիշեր, նա կրակ է բացել Սիեթլից 100կմ հեռավորության վրա գտնվող Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում: Զոհվել են մեկ կին և չորս տղամարդ:

7195 | 0
Facebook