Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որտեղ դնել մանկիկի մահճակալը. տեղի ընտրության սկզբունքները

02:15, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Որտեղ դնել մանկիկի մահճակալը. տեղի ընտրության սկզբունքները
     Բժիշկների խոսքով` երեխան գոնե մինչև 6 ամսականը պետք է քնի ծնողների սենյակում և մոտ գտնվի մայրիկին` մայր-երեխա կապն այս շրջանում շատ կարևոր է երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման համար:
     Երեխայի մահճակալի համար տեղ ընտրելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ. նախ մահճակալը պետք է հեռու գտնվի ջեռուցման համակարգերից: Երեխայի սենյակում ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան, ոչ բարձր, ոչ ցածր:
     Երեխայի մահճակալի մոտակայքում ցանկալի չէ, որ լինեն գորգեր, փափուկ խաղալիքներ, գրքեր. դրանք իրենց մեջ փոշի են պարունակում, ինչը վտանգավոր է երեխայի առողջության համար:
     Երեխայի սենյակը պետք է զերծ լինի նաև ծխախոտի ծխից: Այն պարբերաբար պետք է օդափոխվի, քանի որ մաքուր օդը ևս շատ կարևոր է երեխայի առողջության համար: Սակայն զգուշացեք, որ հանկարծ փոքրիկը միջանցիկ քամու գոտում չհայտնվի:
     Մահճակալը ցանկալի է որքան հնարավոր է լուսավոր տեղում դնել, իսկ որքան հարուստ լինի մահճակալից բացվող տեսարանն, այնքան ավելի լավ. երեխաներին հետաքրքրում է ամեն նորը:
     Փոքրիկին քնեցնելիս պարտադիր չէ, որ սենյակում քար լռություն լինի. սովորեցրեք նրան քնել թույլ ձայների տակ` օրինակ ընտանիքի անդամների խոսակցությունները, փողոցի աղմուկը և այլն: Եթե երեխային մեկուսացնեք բոլոր տեսակի ձայներից, հետագայում խնդիրներ կունենք` ստիպված լինելով ոտնաթաթերի վրա շունչը պահած քայլել, քանի դեռ երեխան քնած է:
     Սակայն, ցանկալի չէ, որ երեխան քնի հեռուստացույցի բարձր ձայնի ներքո:
     Մահճակալի համար տեղ ընտրելիս նաև մտածեք անվտանգության մասին. մոտակայքում չպետք է լինեն էլեկտրական վարդակներ, էլեկտրական սարքավորումներ, հայտնում է «Իմ փոքրիկ»-ը:
11348 | 0
Facebook