Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW Z5-ը փորձարկել են Նյուրբուրգրինգում

00:05, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2016 թ.
BMW Z5-ը փորձարկել են Նյուրբուրգրինգում

Ֆոտոլրտեսները լուսանկարել են BMW Z5 ռոդսթերը թեստերի ժամանակ Նյուրբուրգրինգ հայտնի մայրուղու վրա:
     Նորույթի իր նախորդից ավելի հասարակ ու սպորտային կլինի: Օրինակ, Z4-ի ժառանգորդն ստանալու է փափուկ ծալովի տանիք, ընկերության ինժեներներն այդ քայլին են դիմել քաշի նվազեցման և կառավարելիության բարելավման համար:
     Կոշտ տանիքից հրաժարումը բացատրվում է նաև նրանով, որ BMW-ն պլանավորում է մշակել ոչ միայն ռոդսթեր, այլև նոր սերնդի կուպե: Երկու մոդելների շարժիչների շարքի մեջ մտնելու են չորս- և վեցգլանանոց բենզինային տուրբո-շարժիչներ: Բացի այդ, մեքենան ստանալու է հիբրիդային ուժային տեղակայում և լիաքարշակ համակարգ:

7586 | 0
Facebook