Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայի դատարկումը Օբամայի ժառանգությունն է լինելու». The Guardian

16:20, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
«Սիրիայի դատարկումը Օբամայի ժառանգությունն է լինելու». The Guardian

«Հրադադարը Սիրիայում դեռ պաշտոնապես վախճանված չի ընդունվել, բայց դրա հարություն առնելու հույսերն արագորեն հօդս են ցնդում,-նշում է Նատալի Նուգեյրեդը The Guardian թերթի հոդվածում: -Այն բանից հետո, երբ Հալեպի մոտակայքում հարված էր հասցվել հումանիտար շարասյան վրա, ռազմական գործողությունները կրկին ինտենսիվացել են, իսկ ԱՄՆ-ն և Ռուսաստանն արդն իսկ փոխանակվլ են մեղադրանքներով: Սակայն իրականում ԱՄՆ-ի դիվանագիտությունը պարտություն է կրել վերջին իրադարձություններից շատ ավելի վաղ»:
     «Սիրիայի նկատմամբ արդեն վաղուց երկու մոտեցում կա: Դրանցից մեկը աշխարհաքաղաքական ռեալիզմի գիծն է, որն ընտրել է Բարաք Օբաման գերազանցապես այն պատճառով, որ այն համապատասխանում էր հերթական պատերազմի մեջ չմտնելու նրա ցանկությանը: Մյուս մոտեցումը՝ բարոյական իմպերալիզմի գիծն է, որը բազմցս պաշտպանել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը: Այդ մոտեցման համաձայն կարելի է խախտել երկրի գերիշխանությունը, եթե իշխող ռեժիմն սպանում է սեփական քաղաքացիներին»,- ասվում է հոդվածում:
     «Օբամայի նախագահությունն ավարտվում է, և նա փաստորեն շատ բան չի կարող առաջադրել աշխարհին Սիրիայի վերաբերյալ: Բոցավառվող ճգնաժամը, որն ենթադրաբար կես միլիոն կյանք է խլել, Մերձավոր Արևելքը համակած կրակը և փախստականների հոսքերը, որոնց ազդեցությունն ապակայունացնում է ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին, Օբաման փոխանցելու է իր հաջորդին»,- փաստում է Նուգեյրեդը:

7683 | 1
Facebook