Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Շարլոթ քաղաքում պարեկային ժամ է սահմանվել

10:50, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Շարլոթ քաղաքում պարեկային ժամ է սահմանվել

ԱՄՆ Շարլոթ քաղաքում պարեկային ժամ է սահմանվել երրորդ օրը չդադարող անկարգությունների պատճառով, փոխանցում է BBC–ն։

Բողոքի ակցիաներն սկսվել էին 2 օր առաջ՝ ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացու սպանությունից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել, և քաղաք է ուղարկվել ազգային գվարդիան։

Հինգշաբթի գիշերը սկսված ցույցն ի սկզբանե խաղաղ էր, սակայն հետո բազմության մեջ կրակոցներ են լսվել։ Ցուցարարներից մեկը վիրավորվել էր, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։

Հիշեցնենք, որ 43-ամյա սևամորթ Քիթ Լամոնթ Սքոթը վիրավորվել էր սևամորթ ոստիկանի կողմից և ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր։ Ոստիկանությունից հայտնել են, որ Սքոթի ձեռքում զենք է եղել, և նա վտանգ է ներկայացրել, սակայն հարազատները պնդում են, որ նա զինված չի եղել։

7018 | 0
Facebook