Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին

16:10, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայի հարավ արևելքում գտնվող Գազիանթեփ քաղաքում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
     «Գազիանթեփում ահաբեկչական խմբավորման գործունեության հետազոտության ընթացքում տեղեկատվություն է ստացվել, որ ահաբեկիչները` որպես թիրախ, ընտրել են առևտրի կենտրոնները, Starbucks, Big Chef ցանցի սրճարաններն ու ռեստորաններն, ինչպես նաև այլ օբյեկտներ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել և հնարավորինս խուսափել նման վայրեր հաճախելուց»,- ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

6764 | 0
Facebook