Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավաբեկությունից հետո Եգիպտոսի ափերին 100-ավոր գաղթականներ են անհետ կորել

15:07, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Նավաբեկությունից հետո Եգիպտոսի ափերին 100-ավոր գաղթականներ են անհետ կորել

Միջերկրական ծովում` Եգիպտոսի ափերին, նավաբեկությունից հետո 100-ավոր գաղթականներ են անհետ կորել և, ենթադրաբար, զոհվել: Փրկվածների խոսքով` նավում ավելի քան 550 մարդ է գտնվել, բայց նավաբեկությունից մոտ մեկ օր անց հաջողվել է փրկել միայն 160 մարդու:
     Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ 42 զոհի մարմին է հայտնաբերվել:
     Խորտակված նավի ուղևորների մեծ մասը եգիպտացիներ են եղել, եղել են նաև մարդիկ Սոմալի թերակղզու երկրներից:

8288 | 0
Facebook