Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիոն Կոտիյարն, ում մեղադրում են Ջոլի-Փիթ աստղային զույգի ամուսնալուծության համար, հայտարարություն է արել

13:10, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Մարիոն Կոտիյարն, ում մեղադրում են Ջոլի-Փիթ աստղային զույգի ամուսնալուծության համար, հայտարարություն է արել

Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարն, ում ԶԼՄ-ները համարում են Բրեդ Փիթի սիրուհին և Ջոլի-Փիթ աստղային զույգի ամուսնալուծության պատճառ, հայտարարություն է արել Ինստագրամ»-ի իր «էջում: «Սա կլինի առաջին և վերջին ռեակցիան լուրերի այս հոսքին ի պատասխան: Սովորաբար ես չեմ մեկնաբանում նման բաները և անգամ ուշադրություն չեմ դարձնում դրանց: Սակայն, քանի որ սկանդալը շոշափում է այն մարդկանց, ում ես սիրում եմ, ապա պետք է արտահայտվեմ: Ես երեխա եմ սպասում իմ ամուսնուց` ռեժիսոր Գիյոմ Կանեից, ով իմ միակ տղամարդն է և լավագույն ընկերը: Ես ինձ լավ եմ զգում, այս ամբողջ աղմուկն ինձ չի հյուծում: Իսկ բոլոր ԶԼՄ-ներին և չուզողներին, որ նման հապճեպ եզրահանգումներ են անում, ես մաղթում եմ այդ հիվանդությունից արագ ձերբազատվում»:

Վերջում նա բարեմաղթանքներ է հղել Փիթին և Ջոլիին. «Ես ուզում եմ, որ Անջելինան ու Բրեդն, ում ես խորապես հարգում եմ, հանգստություն գտնեին այս անհանգիստ ժամանակներում: Սիրով` Մարիոն»:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում էր ներկայացրել:

13540 | 0
Facebook