Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն Ուկրաինային նախազգուշացրել է, որ ԵՄ-ը կարող է չեղարկել ՌԴ հանդեպ պատժամիջոցները

11:45, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
Բայդենն Ուկրաինային նախազգուշացրել է, որ ԵՄ-ը կարող է չեղարկել ՌԴ հանդեպ պատժամիջոցները

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իշխանություններին նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է կյանքի կոչել տնտեսական և քաղաքական բարեփոխումների մասին խոստումները, հակառակ դեպքում Կիևը կարող է դառնալ ՌԴ հանդեպ Եվրոմիության կողմից կիրառված պատժամիջոցների չեղարկման ականատեսը: «Մենք գիտենք, որ եթե նրանք առիթ ստեղծեն ԵՄ-ի համար, ապա այժմ առնվազն 5 երկիր կհայտարարի, որ ցանկանում է դուրս գալ Մոսկվայի հանդեպ պատժամիջոցներից»,- Բայդենի խոսքերն է փոխանցում Reuters-ը:

ԱՄՆ փոխնախագահը չի նշել, թե կոնկրետ որ երկրներն են ցանկանում չեղարկել ՌԴ հանդեպ պատժամիջոցները:

6920 | 0
Facebook