Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օդի ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, որոշ վայրերում սպասվում է զրոյից ցածր ջերմաստիճան». Գագիկ Սուրենյան

10:30, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2016 թ.
«Օդի ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, որոշ վայրերում սպասվում է զրոյից ցածր ջերմաստիճան». Գագիկ Սուրենյան
     Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մետենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Այսօր երեկոյան ժամերին և գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայկքում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս մարզերում երեկոյան ժամերին կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 24-ին, այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված, երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:
     Օդի ջերմաստիճանը Սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2...-3 աստիճան ցուրտ:
17920 | 0
Facebook