Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալուհին 61 տարեկանում առաջին անգամ մայրացել է

12:20, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Իտալուհին 61 տարեկանում առաջին անգամ մայրացել է

61-ամյա իտալուհի Մարիա Ռոսարիա Վեներուսոն կյանքում առաջին անգամ մայր է դարձել լույս աշխարհ բերելով տղայի:
     Բժիշկները պնդում են, որ նա հղիացել է առանց որևէ վերարտադրողական միջամտության:
     Վեներուսոն և նրա ամուսին Էնզոն ասել են, որ իրենք երջանիկ են իրենց որդու ծնունդով, ում Էլիա Ֆրանչեսկո են անվանակոչել:
     Բժշկության պատմության մեջ աշխարհի ամենատարեց կինն, ով բնական եղանակով հղիացել և լույս աշխարհ է բերել երեխայի, 62-ամյա բրիտանուհի է եղել:

5660 | 0
Facebook