Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը տանուլ է տվել հաղթանակը՝ եղբորն օգնելու պատճառով

22:30, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը տանուլ է տվել հաղթանակը՝ եղբորն օգնելու պատճառով

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն բրիտանացի Ալիսթեր Բրաունլին օգնել է կրտսեր եղբորը՝ Ջոնաթանին, հասնել Մեքսիկայում ընթացող Աշխարհի սերիայի եզրափակչի եզրագծին։ Ջոնաթան Բրաունլին, ով 10 կմ վազքի առաջատարն էր, եզրագծին մի քանի տասնյակ մետր չհասած կանգ է առել՝ վատ ինքնազգացողության պատճառով։ Եղբորն օգնության է հասել Ալիսթերն, ով այդ պահին ընթանալիս է եղել երկրորդ տեղով։ Ալիսթերը բռնել է Ջոնաթանի ձեռքից և նրա հետ միասին ավարտել է մրցավազքը՝ եզրագծին մոտենալիս առաջ հրելով եղբորը։ Բրիտանացիներից առաջ է անցել միայն ՀԱՀ-ի ներկայացուցիչ Հենրի Շումանը։

10975 | 1
Facebook