Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալացի ֆուտբոլիստն անծանոթ կնոջը փրկել է հարձակումից

22:15, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Իտալացի ֆուտբոլիստն անծանոթ կնոջը փրկել է հարձակումից

Իտալական «Կիևո»-ի հարձակվող Ռիկարդո Մեջորինին անծանոթ կնոջը փրկել է հարձակումից։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Մարզիկը զարթնել է ճչոցներից, վեր է կացել և պատուհանից տեսել, որ Վերոնայում գտնվող իր տան մոտ տղամարդը ծեծում է կնոջը։ 31-ամյա ֆուտբոլիստը դուրս է վազել տնից և բռնել հանցագործին՝ մինչ ոստիկանության ժամանումը։

«Անկեղծ ասած՝ ես երբեք 200 մետր չեմ վազել գիշերը ժամը 3-ին։ Ես քնած էի, երբ կնոջ ձայներ լսեցի։ Կինը փորձում էր փախչել, իսկ տղամարդը հետապնդում էր իրեն։ Ես վերնաշապիկ հագա և դուրս վազեցի, մինչ ընկերուհիս ոստիկանություն էր կանչում։ Տղամարդը հարվածեց կնոջն, այդ պատճառով ես միանգամից տապալեցի նրան։ Ես ինձ հերոս չեմ զգում։ Պատուհանից տեսնելով այդ ամենը՝ ես չէի կարող չմիջամտել»,- նշել է ֆուտբոլիստը։

8845 | 0
Facebook