Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնը պայմանավորվել է հաջողություն բերած գործիքը գնելու շուրջ

01:10, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնը պայմանավորվել է հաջողություն բերած գործիքը գնելու շուրջ

Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն գերմանացի մարմնամարզիկ Ֆաբիան Համբյուխենը պայմանավորվել է իրեն հաջողություն բերած պտտաձողը գնելու շուրջ։

«Օլիմպիական ոսկին նվաճելուց հետո ես վերադարձա դահլիճ կանադացի ընկերոջս հետ, որպեսզի լուսանկարվեմ պտտաձողի հետ։ Այդ ժամանակ մտքովս անցավ գնել այն։ Մտածեցի՝ հիմար կլինեմ, եթե թողնեմ այն այստեղ մնա»,- նշել է Համբյուխենը։

Մարմնամարզիկը կապ է հաստատել պտտաձողը պատրաստած գերմանական «Spieth» ընկերության ներկայացուցչի հետ, ով նշել է, որ գործիքը գնելու հետ որևէ խնդիր չի լինի։ Այն գնելու և Ռիոյից Գերմանիա տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի 5 հազար եվրո։

9326 | 0
Facebook