Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lexus-ը ցուցադրել է ապագայի ավտոմոբիլային նստատեղը

21:15, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2016 թ.
Lexus-ը ցուցադրել է ապագայի ավտոմոբիլային նստատեղը
     Lexus ընկերությունը ցուցադրել է ապագայի ավտոմոբիլային նստատեղը: Ինչպես հաղորդում է ապրանքանիշի մամուլի ծառայությունը, կինետիկ նստատեղի շնորհանդեսը տեղի կունենա Փարիզի ավտոսրահում, որը բացվելու է սեպտեմբերի 29-ին: Կոնստրուկցիայի հիմքում ցանցային կառուցվածքն է, որը կազմվում է բազմաթիվ մանրաթելերից:Նստատեղի ուժային կոնստրուկցիայի ծածկող շերտերը սարդոստայնի կառուցվածք ունեն: Այդ ցանցը բավականաչափ պլաստիկ է՝ մարմնի ձևին առավելագույնս հարմարվելու և ծանրաբեռնվածությունը բաշխելու համար:
7834 | 0
Facebook