Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենաերկար անձրևորդերն ապրում են Ավստրալիայում

20:05, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Աշխարհի ամենաերկար անձրևորդերն ապրում են Ավստրալիայում

Ավստրալիայի հարավ արևելքի Հիփսլենդ փոքրիկ քաղաքում են առաջին անգամ հայտաբերվել այս հսկայական անձրևորդերը, որոնք 80 սմ երկարություն ունեն։ Մարմնի ողջ երկայնքով ձգվելու դեպքում անձրևորդի երկարությունը մոտ 2 մետր է հասնում։ Բնության մեջ հսկայական անձրևորդեր հազվադեպ են երևում, դրանք ապրում են հողի խորքում, և որքան բարձր է հողի խոնավության մակարդակը, այնքան այս անձրևորդերի համար հեշտ է շնչելը։ Այս անձրևորդերի բները բավական խորն են` 7.5-13 սմ խորության վրա։ Նրանք բնադրում են նաև սողանքային գոտիներում։

Հսկա անձրևորդերը շատ զգայուն են։ Դրանց էգերը 1-ական դարչնագույն ձու են դնում, որոնցից մեկ տարի անց դուրս են գալիս ձագերը։ Ձագերի վերջնական հասունացման համար 5 տարի է հարկավոր։ Հսկայական անձրևորդերը ապրում են մոտ 20 տարի և գրանցված են Կարմիր գրքում։

8396 | 0
Facebook