Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի 40-ամյակն է

17:05, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Այսօր «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի 40-ամյակն է

Այսօր իտալացի հայտնի ֆուտբոլիստ, «Ռոմա»-ի ավագ և խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտին դառնում է 40 տարեկան։ Տոտին պրոֆեսիոնալ ողջ կարիերան անց է կացրել «Ռոմա»-ի կազմում։ Նա 2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է։

Տոտին ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հռոմի Ապպիոն Լատինո թաղամասում։ Նրա հայրը՝ Լորենցոն, աշխատել է «Մեդեոկրեդիտո» բանկում, մայրը՝ Ֆիորելան, տնային տնտեսուհի է եղել:1983 թվականից Տոտին սկսել է մարզվել «Ֆորտիտուդո» ակումբում՝ Արմանդո Տրիլլոյի գլխավորությամբ։ Մեկ տարի անց մայրը Ֆրանչեսկոյին և նրա եղբորը՝ Ռիկարդոյին, տարել է նախնական զննման «Սմիթ Տրաստևերե» ակումբ։ Ակումբի մարզական տնօրեն Սատինո Ֆորտինոն որոշում է կայացրել թիմ վերցնել Ռիկարդոյին, սակայն նրա մորը չտխրեցնելու համար վերցրեց նաև Ֆրանչեսկոյին, ով 2 տարով փոքր էր թիմակիցներից. «Նա իրոք դեռ շատ փոքր էր, փոքրամարմին, վախեցած և գլխիկոր»։ Առաջին իսկ մարզման ժամանակ Չեսկոն դարձել է գոլի հեղինակ։ Շուտով Տոտին դարձել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Օրերից մի օր, երբ «Սմիթ Տրաստևերե»-ն մրցել է «Ռոմա»-ի հետ, վերջինիս մարզիչները կարծիք են հայտնել, որ, չնայած երեխայի տաղանդին, նա այլևս չի աճի։ 1986 թվականին Տոտտին տեղափոխվել է «Լոդիջիանի», որտեղ Չեսկոն մարզվելիս է եղել Ֆերնանդո Մաեստրոպիետրոյի և Էմիդիո Ներոնիի գլխավորությամբ։ Տոտին նոր թիմում խաղացել է հարձակման գծում, որտեղ արդեն ցուցադրել է խաղային բարձր մակարդակ։ 3 տարի անց Չեսկոն տեղափոխվել է մայրաքաղաքային «Ռոմա»։ Մինչ հռոմեական ակումբ տեղափոխվելը, նրա ծառայություններով հետաքրքրվել են «Միլան»-ը, որը ֆուտբոլիստի համար առաջարկում էր 100 մլն լիրա, և «Լացիո»-ն, սակայն Տոտիի մայրն արեց ամեն հնարավորը, որպեսզի իր որդին տեղափոխվի «Ռոմա»։ 13 տարեկանից մինչ օրս Տոտին հանդես է գալիս «Ռոմա»-ի կազմում։

2308 | 0
Facebook