Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են դոպինգ ընդունող մարզիկների նոր անուններ

00:00, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
Հրապարակվել են դոպինգ ընդունող մարզիկների նոր անուններ

«Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է դոպինգ օգտագործած մարզիկների նոր ցանկ։ Հրապարակվել է 5 երկրի 11 մարզիկի անուն։ Նրանց թվում են Ռիոյի չեմպիոններ և մեդալակիրներ։ Նշվում է, որ մարզիկներն արգելված դեղամիջոցներն ընդունել են WADA-ի թույլտվությամբ։

Այսպիսով, ցանկում ներառվել են հետևյալ մարզիկները՝

Նիկոլա Ադամս՝ Մեծ Բրիտանիա՝ բռնցքամարտ

Լորա Թրոթ՝ Մեծ Բրիտանիա՝ հեծանվասպորտ

Շիվոն-Մարի Օ՛Քոնոր՝ Մեծ Բրիտանիա՝ լող

Օլիվիա Քարնեգի-Բրաուն՝ Մեծ Բրիտանիա՝ ակադեմիական թիավարություն

Ջանեթ Օթեսեն՝ Դանիա՝ լող

Քիմ Բրենան՝ Ավստրալիա՝ ակադեմիական թիավարություն

Ալեքսանդր Բելոնոգով՝ Ավստրալիա՝ ակադեմիական թիավարություն

Ջեք Բոբրիջ՝ Ավստրալիա՝ հեծանվասպորտ

Միրեյա Բելմոնթե Գարսիա՝ Իսպանիա՝ լող

Յուլիան Յուսթուս՝ Գերմանիա՝ հրաձգություն

Լաուրա Զիգեմունդ՝ Գերմանիա՝ թենիս

9688 | 0
Facebook