Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի 53 օլիմպիական դոպինգ է ընդունել՝ WADA-ի թույլտվությամբ

13:05, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2016 թ.
Մեծ Բրիտանիայի 53 օլիմպիական դոպինգ է ընդունել՝ WADA-ի թույլտվությամբ

Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալությունը՝ UKAD-ը, նշել է, որ Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցած 53 բրիտանացի մարզիկ արգելված դեղամիջոցներ է ընդունել՝ WADA-ի թույլտվությամբ։ Արդեն հայտնի են 5 բրիտանացի մարզիկների անունները՝ հեծանվորդներ Քրիս Ֆրում և Բրեդլի Ուիգինս, գոլֆիստուհի Չարլի Հալը, ռեգբիստուհի Հիզեր Ֆիշերը և թիավարության մարզիկ Սեմ Թաունսենդը։

UKAD-ի նախագահ Նիքոլ Սափսթիդը, «BBC Sport»-ին տված հարցազրույցում, նշել է, որ կազմակերպությունն աշխատանք է տանում, որպեսզի բրիտանացի մյուս մարզիկների անունները չհրապարակվեն։

«Հիմա դա մեր հիմնական նպատակն է։ Բացի այդ, մենք փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, ում մասին արդեն հայտնի է դարձել։ Նրանցից ոչ ոք ոչ մի ապօրինի բան չի արել։ Ես չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ հաքերները դա արել են։ Անթույլատրելի է անձնական բժշկական տվյալների հրապարակումը»,- նշել է Սափսթիդը։

Նշենք, որ ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 366 մարզիկ։

7183 | 0
Facebook