Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիության փրկությունը պատերազմի և խաղաղության հարց է դառնում». Մերկել

12:10, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2016 թ.
«Եվրոմիության փրկությունը պատերազմի և խաղաղության հարց է դառնում». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտա պոպուրիստ քաղաքական գործիչների` ԵՄ ապագայի մասին կանխատեսումների իրականացումը: «Եվրոպան ամենևին էլ լավ կացության մեջ չէ: Դա ինձ ցավ է պատճառում, բայց ես անում եմ հնարավոր ամեն ինչ` վերածնելու համար այն, ինչի համար մեր հանրությունը ժամանակին միավորվել էր»,- Bloomberg-ի փոխանցմամբ` Պոտսդամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը:
     Նա նաև հայտարարել է, որ Եվրոմիության փրկությունը «պատերազմի և խաղաղության» հարց է դառնում: Գերմանիայի կանցլերը նախազգուշացրել է ազգայնականությունից, էգոիզմից, ծայրահեղական միտումներից բխող սպառնալիքների մասին` նշելով, որ դրանք խոչընդոտում են առաջխաղացմանը և եվրոպական միասնությանը:

6714 | 0
Facebook