Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը ցանկանում է ստիպել Մեծ Բրիտանիային հրաժարվել Brexit–ից

10:30, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2016 թ.
Եվրոմիությունը ցանկանում է ստիպել Մեծ Բրիտանիային հրաժարվել Brexit–ից

Եվրոմիությունում կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Brexit–ից բանակցությունների տոնը խստացնելու դեպքում, հայտնում է The Daily Telegraph–ը՝ վկայակոչելով Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պարբերականի զրուցակիցները կասկածում են, որ Լոնդոնը կգնա ԵՄ կազմից դուրս գալու քայլին, եթե խստացվի ազատ տեղաշարժի հարցում ԵՄ երկրների դիրքորոշումը, ինչն առաջարկում են Բեռլինը, Փարիզն ու Բրյուսելը։

Թերթի ավելի քան 5 աղբյուր նշել է, որ իրենք կասկածներ ունեն, որ Մեծ Բրիտանիան կարող է Brexit–ն ավարտին հասցնել, եթե բախվի իրական բյուրոկրատական մղձավանջի։

«Եմ–ում, հավանաբար, կարծում են, որ իրենց խաղը մեզ կստիպի փոխել մեր կարծիքը»,– ասել է Brexit–ի հարցով բանակցություններ վարող բրիտանացի պաշտոնյաներից մեկը։

ԵՄ պաշտոնյան նման վարքն անվանել է վտանգավոր և հայտարարել, որ այն դժվար թե հաջողության հասցնի։
     Նշենք, որ այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անց է կացվում Եվրոմիության երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովն` առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության:

6865 | 0
Facebook