Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միջազգային վարկանիշային միության ամենամյա մրցույթում հայաստանյան «Դիվիդենտ» կլինիկայի մասնագետները լավագույնն են ճանաչվել մի շարք անվանակարգերում

22:10, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
Միջազգային վարկանիշային միության ամենամյա մրցույթում հայաստանյան «Դիվիդենտ» կլինիկայի մասնագետները լավագույնն են ճանաչվել մի շարք անվանակարգերում

2016թ. օգոստոսի 26-ին Ղազախստանում տեղի է ունեցել Միջազգային վարկանիշային միության ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջազգային վարկանիշային միության կազմում են Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ազգային վարկանիշային միությունները:


     Վրաստանի Հանրապետությունում կատարած աշխատանքների համար մեր հայրենակիցները հաղթող են ճանաչվել մի քանի անվանակարգերում:


     Միջազգային սերտիֆիկատներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում.

1) Միջազգային սերտիֆիկատ է շնորհվել Bredent Georgia ընկերության մենեջեր Անահիտ Չիլինգարյանին իր գործին հավատարմություն և պատասխանատվություն ցուցաբերելու համար:
     2) Որպես ապացույց ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման, վարպետության համար «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ-իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանին, ով հանդիսանում է գերմանական Bredent medical ընկերության կոնսուլտանտը Հայաստանում և Վրաստանում, շնորհվել է միջազգային սերտիֆիկատ «Տարվա պրոֆեսիոնալ 2016» անվանակարգում:
     3) «Տարվա լավագույն կառավարիչ 2016» շնորհվել է Bredent medical ընկերության ներկայացուցիչ Կամո Մաիլյանին, պրոֆեսիոնալիզմի և ընկերությունը արդյունավետ կառավարելու կարողության, ժամանակին պատասխանատու որոշումներ կայացնելու համար:


     Վրաստանի Հանրապետությունում կատարած աշխատանքների համար Միջազգային շքանշաններով են պարգևատրվել հետևյալ անվանակարգերում.


     1. Իր բարձր պրոֆեսոնալիզմի և աշխատանքի գրագետ մոտեցման համար «Տարվա պրոֆեսիոնալ 2016» շքաշանով պարգևատրվել է «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ-իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանը:
     2. «Ակնառու նվաճումներ» շքանշանով պարգևատրվել է Bredent medical ընկերության ներկայացուցիչ Կամո Մաիլյանը` թիմի համաձայնեցված աշխատանքը կազմակերպելու, նորարարական մեթոդների կիրառումը օժանդակելու համար:
     Տեխնիկական պատճառներով մեր հայրենակիցները ներկա չեն գտնվել Ղազախստանում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, սակայն օրեր առաջ մրցանակները փոխանցվել են մրցանակակիրներին:
     Սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի` Գյուլբենկյան 27/1 հասցեում գործող «Դիվիդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հանդիպումների սրահում տեղի ունեցավ մրցանակների հանձման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Վրաստանից, Նորվեգիայից, Հոլանդիայից:
     Պատվավոր հյուրերն էին` Վրաստանյան Dentex95 ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները և ատամնատեխնիկները (Robert Melikidze, Giorgi Bakutashvili, Batu Schendzelia, Avtandil Machavariani): Dentex95 ստոմատոլոգիական կլինիկան հանդիսանում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսումնական բազա և համագործակցում է «Դիվիդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հետ:
     Senior-Expert Franc Debir` միջազգային PUM կազմակերպության փորձագետ:
     Getreated ընկերության հիմնադիր Raffi Elliot:
     Միջոցառումը վարեց Իրինա Թովմասյանը:

Միջոցառման շրջանակներում «Bredent medical» ընկերության կողմից լիազորված բժիշկների խումբը «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ-իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանի գլխավորությամբ կատարեցին նորարար մեթոդոլոգիաներով և նյութերով իմպլանտացիայի ցուցադրական վիրահատություններ Հայաստանից, Վրաստանից ժամանած ստոմատոլոգների համար:
1. Շնորհիվ Fast | Gentle | Aesthetic տեխնոլոգիայի կիրառման` մի քանի ժամվա ընթացքում կատարվեց ատամի հեռացում, իմպլանտի տեղադրում, ատամնապսակի ֆիքսում: Իմպլանտացիա առանց հապաղելու՝ Fast | Gentle | Aesthetic | (Fast | Immediate ’gap closure’ – few interventions with short treatment periods. Gentle | Reduced force on the bones thanks to BioHPP®. Aesthetic | No repeated gingiva trauma – gives the impression of a natural tooth stump.)
     2. Ցուցադրվեց գերմանական «Բրեդենտ մեդիքալ» ընկերության Fast&Fixed կոնցեպտը: Շնորհիվ վիրահատական մեկ միջամտության` վերականգնվեց հիվանդի ծամելու ֆունկցիան: Մեթոդը թույլ է տալիս ընդամենը 4 ժամվա ընթացքում տեղադրել իմպլանտներ և ֆիքսված ատամնաշար: Ի դեպ, ավանդական իմպլանտալոգիայի դեպքում խոչընդոտ համարվող ոսկրերի ծավալն այս դեպքում խոչընդոտ չի դառնում: Լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս եկավ նոր և անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով:
     3. Կատարվեց «Bredent Medical» ընկերության արտադրության White SKY ցիրկոնային իմպլանտների տեղադրում: White SKY-ը ցիրկոնի օքսիդից պատրաստված միաբաղադրիչ իմպլանտ է: Ցիրկոնային իմպլանտները հիանալի տարբերակ են առջևի ատամների խմբի համար, որտեղ մետաղը կարող է թափանցել փափուկ հյուսվածքների միջով:
     «Դիվիդենտ» կլինիկան սերտ համագործակցում է գերմանական Bredent Medical և Bredent Georgia ընկերությունների հետ: Այս ընկերությունները համատեղ իրականացրել են միշարք բարեգործական միջոցառումներ Հայաստանում և Վրաստանում:
     2015թ. հոկտեմբերի 3-ին Գյումրիում կազմակերպել է նորարար մեթոդոլոգիաներով և նյութերով իմպլանտացիայի ցուցադրական վիրահատություն Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած ստոմատոլոգների համար: Ստացված ողջ հասույթը Գյումրիի «Շիրակ Կենտրոնի» օգնությամբ տրամադրվել է Գյումրիի անապահով ընտանքների օժանդակման ծրագրերին, որպես նվիրատվություն:
     2016թ. մայիսի 13-ին «Դիվիդենտ» կլինիկայի Bredent Georgia և գերմանական Bredent Medical ընկերությունները համատեղ բարեգործական ակցիա են իրականացրել Թբիլիսիում, որի շրջանակներում ցուցադրական վիրահատություններ են կատարվել: Ստացված ողջ հասույթը փոխանցվել է 2015թ. հունիսի ջրհեղեղի հետևանքով տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆոնդին:

19638 | 0
Facebook