Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրոմիության, այլև ողջ աշխարհի համար». Շուլց

16:30, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
«Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրոմիության, այլև ողջ աշխարհի համար». Շուլց

Եվրոխորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփը խնդիր է դառնալու ամբողջ աշխարհի համար: «Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրոմիության, այլև ողջ աշխարհի համար»,- Շուլցի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Ըստ նրա, եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ապա նախագահի պատասխանատու պաշտոնը կստանձնի «ակնհայտ անպատասխանատու մարդ»:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հաղթելու դեպքում փորձելու է բարելավել Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմի Պուտին հետ հարաբերությունները:

6428 | 0
Facebook