Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնի ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված սիրիական գործարքին

12:10, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
Պենտագոնի ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված սիրիական գործարքին

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման համաձայնագրին այն բանից հետո, երբ հաղորդագրություն է տարածվել, որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը դեմ է այդ գործարքին, գրում է The Hill-ը:
     «Պաշտպանության նախարարությունում մենք կխաղանք ցանկացած դեր, որը մեզ կտրվի, մեզ համար սովորական ամենաբարձր մակարդակում»,- ասել է Քարթերը:
     Պենտագոնի ղեկավարի խոսքով` սեպտեմբերի 12-ից Սիրիայում սկսված հրադադարը «հիմնականում պահպանվում է»:
     Բացի այդ, Քարթերն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին սիրիական համաձայնագրի գործում իր ջանքերի համար:
     Ավելի վաղ հայտարարվել է, որ սիրիական գործարքը տարաձայնություններ է առաջացրել Սպիտակ տան և Պենտագոնի միջև, որը կասկածում է ահաբեկիչների դեմ պայքարի պլանի նպատակահարմարության մեջ և չի ցանկանում կոորդինացվել Ռուսաստանի հետ:

6441 | 0
Facebook