Առնվազն 4 մարդ է զոհվել և 100-ից ավելին էլ վիրավորվել է Պակիստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով: Երկրի կենտրոնական հատվածի Մուլթան քաղաքում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որը դեպքից քիչ առաջ վրաերթի ենթարկած է եղել անցորդի ու կանգնած:
Բախման արդյունքում ուղևորատարի 4 վագոնները դուրս են եկել ռելսերից: Իշխանությունների հաղորդմամբ` վթարի մեղավորն ուղևորատարի վարորդն է, ով չի նկատել կարմիր լույսը, որը վառվել է բեռնատարի կանգնելուց հետո:
Ինչպես հայտնում է BBC-ն, երկաթուղայն վթարները հաճախադեպ են Պակիստանում ենթակառուցվածքի մաշվածության, կաշառակերության և նորամուծությունների բացակայության պատճառով: