Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նաբաթական թագավորության տարածքում հայտնաբերվել է Աֆրոդիտեի 2 քանդակ

21:05, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
Նաբաթական թագավորության տարածքում հայտնաբերվել է Աֆրոդիտեի 2 քանդակ

ԱՄՆ Հյուսիսային Քարոլինա նահանգի համալսարանի հնագետների խումբը Պետրում` Նաբաթական թագավորության տարածքում, հայտնաբերել է Աֆրոդիտեի 2 մարմարե քանդակները, երկուսն էլ թվագրված մեր թվագրության 2-րդ դարով:

«Ես արդեն 45 տարի է պեղումներ եմ անում Մերձավոր Արևելքում, սակայն սրանց նման նշանակալից արտեֆակտներ դեռ չեմ հայտնաբերել,- ասել է պեղումների ղեկավար Թոմ Փարքերը,- քանդակներն արժանի են Լուվրում կամ էլ Մետրոպոլիտեն թանգարանում ցուցադրվելուն»: Ամեն մի արձանիկի վրա Աֆրոդիտեի կողքին պատկերված է Կուպիդոնը` Էրոսը: Արձանիկները լավ են պահպանվել, հաջողվել է գտնել 2-ի գլուխներն ու վերին վերջույթների մեծ մասը:

8673 | 0
Facebook