Խնդրում ենք սպասել...

Միջազգային

YouTube-ը սեփական սոցիալական ցանցն է թողարկել

16:10, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
YouTube-ը սեփական սոցիալական ցանցն է թողարկել

YouTube-ը բլոգերների համար նախատեսված սեփական սոցիալական ցացն է թողարկել` բացելով YouTube Community հավելվածի բետա-տարբերակը:
     Այժմ սոցիալական ցանց մուտք գործելու հնարավորություն ունեն միայն ռեսուրսի «աստղերը»` John & HankGreen, AsapSCIENCE, The Game Theorists, Karmin, The Key of Awesome և այլ ալիքների հեղինակները: Նախատեսվում է, որ նոր ծառայությունն օգտատերերին հնարավորություն կտա լսարան գրավել` կիրառելով ոչ միայն տեսանյութեր, այլև giff ձևաչափի և լրացուցիչ այլ նյութեր:
     TechCrunch պարբերկանը համոզմունք է հայտնել, որ YouTube Community հավելվածի թողարկումն ավելի մեծ իմաստ ունի, քան նոր սոցիալական ցանցի, ինչպես օրինակ Google+-ի ստեղծումը, քանի որ նոր ծառայությունը հեղինակներին հնարավորություն կտա անմիջականորեն շփվել իրենց երկրպագուների հետ:

7042 | 0
Facebook