Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր iOS 10 օպերացիոն համակարգը հասանելի է ներբեռնման համար

14:55, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Նոր iOS 10 օպերացիոն համակարգը հասանելի է ներբեռնման համար

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը (iOS 10) արդեն հասանելի է iPhone, iPod Touch և iPad սարքերում ներբեռնման համար:
    
     The Verge-ի փոխանցմամբ` սա Apple-ի կողմից iOS օպերացիոն համակարգի խոշորագույն թարմացումն է, որի արդյունքում օգտատերերը կկարողանան օգտվել Siri ձայնային հավելվածի կատարելագործված տարբերակից և մի շարք այլ նորարարություններից: Փոխվել է iMessage հաղորդագրային ծառայության դիզայնը, ավելացվել են նոր սթիքերների և էմոջիներ:
    
     Հայտնի է, որ նոր iOS 10-ի ներբեռնումն անվճար է iPhone 5 և դրանից հետո թողարկված մոդելների, 6-րդ սերնդի iPod Touch-ի, iPad mini 2 և դրանից հետո թողարկված մոդելների, ինչպես նաև 4-րդ սերնդի iPad-ի, iPad Air-ի և iPad Pro-ի համար:

7858 | 0
Facebook