Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեմոկրատները մեղադրում են Թրամփին և Ռուսաստանին սերվերների վրա հաքերական հարձակումների համար

15:15, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Դեմոկրատները մեղադրում են Թրամփին և Ռուսաստանին սերվերների վրա հաքերական հարձակումների համար

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները հաքերական հարձակումների են ենթարկվել, որոնց հովանավորում է Ռուսաստանը՝ փորձելով ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
     «Կա մի մարդ, ով կշահի բոլոր այդ հանցանքներից, դա Դոնալդ Թրամփն է: Թրամփը ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել Պուտինին, նա նաև կոչ է արել ռուսաստանցիներին շարունակել լրտեսել իր արշավին օգնելու համար»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Դոննա Բրազիլը:
     Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն ավելի վաղ նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հաքերները շատ փորձառու են և որակավորված: ԿՀՎ-ի ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ը մտահոգված է այն բանով, թե ինչպիսի միջոցների կարող է դիմել Ռուսաստանը կիբեռտարածության մեջ տեղեկատվություն ստանալու համար և ինչպես նա կարող է օգտագործել այդ տեղեկատվությունը:

6281 | 0
Facebook