Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման քննադատել է Թրամփին` Պուտինին որպես հեղինակություն ընդունելու համար

10:25, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Օբաման քննադատել է Թրամփին` Պուտինին որպես հեղինակություն ընդունելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի պաշտպանություն Հիլարի Քլինթոնի կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալով, քննադատության է ենթարկել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Իր ելութում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թրամփի համար Ռուսաստանի նախագահը «հեղինակություն է»:
     «Նա սիրում է այդ մարդուն: Մտածեք, թե ինչ է կատարվում Հանրապետական կուսակցության հետ: Նախկինում այդ կուսակցությունը հանդես էր գալիս ընդդեմ Ռուսաստանի և ավտորիտարիզմի ու պայքարում էր հանուն ազատության և ժողովրդավարության: Այժմ նրանց թեկնածուն գովում է այդ մարդուն (Պուտինին)` հայտարարելով, թե նա ուժեղ առաջնորդ է, քանի որ ներխուժում է թույլ պետություններ, բանտարկում է իր հակառակորդներին, վերահսկում է մամուլն, անկումի հասցնում իր տնտեսությունը»,- ասել է Օբաման:

Իր ելութում Օբաման նաև նշել է, որ Թրամփը չի կարող միջազգային հարթակներում ներկայացնել պետությունն ու չի կարող երկրի գերագույն հրամանատար լինել:
     «Ես ստիպված եմ լինում գործ ունենալ Ռուսաստանի հետ: Դա արտաքին քաղաքականության մաս է կազմում: Բայց ես չեմ ելնում ու հայտարարում, թե դա ինձ համար օրինակ է, որին կցանկանայի հետևել»,- եզրափակել է Օբաման:
     Ավելի վաղ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եթե Պուտինը լավ է արտահայտվում իր հասցեին, ապա ինքն էլ լավ կարտահայտվի նրա հասցեին: Նա նաև նշել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում «շատ-շատ լավ հարաբերություններ է ունենալու Պուտինի հետ»:

6616 | 0
Facebook