Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգլիացի 26-ամյա ֆուտբոլիստը մահացել է՝ հանդիպման ընթացքում գիտակցությունը կորցնելուց հետո

17:30, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Անգլիացի 26-ամյա ֆուտբոլիստը մահացել է՝ հանդիպման ընթացքում գիտակցությունը կորցնելուց հետո

Անգլիայի սիրողական լիգայի «Շոու Լեյն» ակումբի ֆուտբոլիստ Դենիել Ուիլքինսոնը մահացել է՝ հանդիպման ընթացքում գիտակցությունը կորցնելուց հետո։ Ողբերգությունը տեղի է ունեցել «Բրիգհաուզ Թաուն»-ի դեմ հանդիպման ընթացքում։ 26-ամյա ֆուտբոլիստն ընկել է խոտածածկին, նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել՝ տեղափոխելով հիվանդանոց։ Բժիշկները, սակայն, չեն կարողացել փրկել ֆուտբոլիստի կյանքը։ Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

«Նա հիանալի տղա էր։ Չգիտեմ՝ ինչպես առաջ շարժվենք հիմա։ Մենք լիովին դատարկված ենք։ Բոլորս նրա հետ հիվանդանոցում էինք։ Յուրաքանչյուրս փորձում է վերապրել սա տարբեր միջոցներով։ Հիմա պարտավոր ենք աջակցել նրա ընտանիքին»,- նշել է «Շոու Լեյն»-ի գլխավոր մարզիչ Քրեյգ Էլիոթը։

Նշենք, որ Ուիլքինսոնն ակումբ է տեղափոխվել այս մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 2010 թվականին նա կարիերան սկսել է «Հալ Սիթի»-ի կազմում։

8164 | 0
Facebook