Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը շահելու է՝ անկախ Սիրիայում հայտարարված հրադադարի հաջողությունից. The Washington Post

15:05, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինը շահելու է՝ անկախ Սիրիայում հայտարարված հրադադարի հաջողությունից. The Washington Post

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահելու է սիրիական ճգնաժամի կարգավորման համաձայնագրից՝ անկախ նրանից, թե հայտարարված հրադադարը պահպանվելու է թե ոչ, գրում է ամերիկյան The Washington Post թերթը:
     Թերթը հիշեցնում է, որ երբ Ռուսաստանը մեկ տարի առաջ ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կանխատեսում էր, որ «նա կմխրճվի ճահճի մեջ»: Սակայն պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից կնքած համաձայնագիրը խոստանում է Կրեմլին այն ամենը, ինչին նա փորձել է հասնել:
     Այսպես, Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմն ամրապնդվում է, իսկ ընդդիմությունն, ընդհակառակը, լուրջ կորուստներ է կրում, նշում է թերթը: Վաշինգթոնը զիջել է Պուտինի՝ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում Ռուսաստանին միանալու պահանջին: Եվ Սիրիայի ապագայի մասին լուրջ բանակցությունների դեպքում` Ասադի ռեժիմն, ինչպես նաև Ռուսաստանն ու Իրանը, դրանցում առաջատար դիրքեր են գրավելու:
     Ըստ թերթի, համաձայնագիրը մասշտաբային զիջումներ է պարունակում Վաշինգթոնի կողմից, որոնցով ԱՄՆ-ը, փաստորեն, հրաժարվում է ազատել Սիրիան Ասադի ռեժիմից և դառնում է Ռուսաստանի կրտսեր գործընկերը մերձավորարևելյան հակամարտությունում: Սակայն, հնարավոր է, դա ԱՄՆ-ի միակ տարբերակն է, եթե վարչակազմը համարում է, որ անգամ սահմանափակ ռազմական միջամտությունը երկրում անհաջողության է մատնված:

6569 | 0
Facebook