Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարաթոնյան վազքի ընթացքում 115 հոգի ենթարկվել է կրետների հարձակման

13:18, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Մարաթոնյան վազքի ընթացքում 115 հոգի ենթարկվել է կրետների հարձակման

Ճապոնիայի Հիդե քաղաքում կայացած թեթևաթլետիկական միջազգային մարաթոնի շրջանակներում 115 մասնակից տուժել է՝ կրետների կծելու հետևանքով։ Մարաթոնյան վազքի մասնակիցները, կամուրջի վրայով անցնելիս, հարձակման են ենթարկվել կրետների կողմից։ Վերջիններս վախեցել էին աղմուկից և շարժումից։ Արդյունքում 8 հոգի հոսպիտալացվել է՝ ալերգիայով։

Նշենք, որ ընդհանուր առմամբ մարաթոնյան վազքին մասնակցել է ավելի քան 1500 մարդ։ Կիսամարաթոնին մասնակցել է 697 վազորդ, որոնց թվում նույնպես կային տուժածներ։

6776 | 0
Facebook