Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ը նոր ռեկորդ է սահմանել

11:50, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ը նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթր Յունայթեդ»-ը ներկայացրել է այս ֆինանսական տարվա ընթացքում ակումբի ստացած եկամուտները։ Ակումբն անգլիական ակումբների համար ռեկորդային գումար է վաստակել՝ 513,3 մլն ֆունտ սթերլինգ։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը դարձավ առաջին ակումբը, որի տարեկան եկամուտն ավելի է 500 մլն ֆունտ սթերլինգից։ Ի դեպ, օպերացիոն եկամուտը կազմել է 68,9 մլն ֆունտ սթերլինգ։

Նշենք, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 8,4 մլն ֆունտ սթերլինգ է ծախսել՝ նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի և նրա մարզչական շտաբի պաշտոնանկության համար։ Բացի այդ, 5,7 մլն ֆունտ սթերլինգով աճել է ակումբի պարտքը՝ կազմելով 260,9 մլն ֆունտ սթերլինգ։

6951 | 0
Facebook