Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լյուքսեմբուրգը պահանջում է հանել Հունգարիան Եվրոմիության կազմից

12:15, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Լյուքսեմբուրգը պահանջում է հանել Հունգարիան Եվրոմիության կազմից

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը պահանջել է հանել Հունգարիան Եվրոմիության կազմից: Այս մասին հայտնել է գերմանական Die Welt լրտավականը:
     «Մենք չենք կարող հանդուրժել Եվրոմիության հիմնարար արժեքների զանգվածային խախտումները: Այնպիսի երկիրն, ինչպիսին Հունգարիան է, որ արգելապատնեշներ է կառուցում ռազմական փախստականների առջև, սահմանափակում է խոսքի ազատությունը և դատական իշխանության անկախությունը, պետք է ժամանակավորապես կամ էլ ընդդմիշտ հանվի ԵՄ կազմից»,- հայտարարել է Ասսելբորնը:
     Դիվանագետը նշել է, որ ներկայիս պայմաններում Հունգարիան ոչ մի հնարավորություն չէր ունենա անդամագրվելու Եվրոմիությանը:

6380 | 0
Facebook