Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեհ դիզայների նոր խենթությունը` հելունով ձեռագործած տնակ

23:15, կիրակի, 18 սեպտեմբերի, 2016 թ.
Լեհ դիզայների նոր խենթությունը` հելունով ձեռագործած տնակ

Լեհ նկարչուհի և դիզայներ Օլեկը խենթի պես տարված է հելունագործությամբ: Նա ձեռագործում է ձեռքի տակ ընկած ամեն ինչ: Իսկ նրա վառ երևակայության վերջին արդյունքն ասեղնագործած տնակն է Ֆինլանդիայում, ավելի ճիշտ` 100-ամյա տնակի նոր երեսպատումը: Զինվելով հարյուրավոր մետրեր երկարությամբ վառ վարդագույն թելով և օգնության կանչելով օգնականների հավատարիմ թիմը` նա զարդարել է 1900-ականներին կառուցված շինությունը, որի տերերը փախուստի են դիմել 1939-1940 թթ խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ: «2015-ին ավելի քան 21 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, որպեսզի փախչի զինված բախումներից: Մեր վարդագույն տունը վառ ու լուսավոր ապագայի խորհրդանիշն է` հույսերով լի»,- իր աշխատանքի նպատակը բնութագրել է Օլեկը:

9966 | 0
Facebook