Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ուժի մեջ է մտել ժամանակավոր զինադադարը

10:05, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2016 թ.
Սիրիայում ուժի մեջ է մտել ժամանակավոր զինադադարը

Սիրիայում կեսգիշերից ուժի մեջ է մտել զինադադարի մասին որոշումը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, 48-ժամյա զինադադարի պայմանավորվածությունը Ժնևում ձեռք էին բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Առիթը մահմեդական տոնի` Իդ ալ-Աթհայի` Ղուրբան Բայրամի տոնակատարությունն է, սակայն ակնկալվում է, որ զինադադարի ժամկետները կերկարաձգվեն:

Սիրիայի ղեկավարությունը և ԶՈՒ ղեկավարները համաձայնել են զինադադարի որոշման հետ, որոշակի նախապայմաններով այն ընդունել է նաև զինված ընդդիմությունը` Սիրիական ազատ բանակը: Սակայն ծայրահեղական խմբավորումներն, ինչպիսիք, օրինակ, «Ահրար աշ-Շամ»-ն է, հրաժարվել են դադարեցնել կրակը:

12786 | 0
Facebook