Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե ես լինեի «Ռեալ»-ի նախագահն, ապա ինքս ինձ հետ 10 տարվա պայմանագիր կկնքեի». Ռոնալդու

15:35, կիրակի, 11 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե ես լինեի «Ռեալ»-ի նախագահն, ապա ինքս ինձ հետ 10 տարվա պայմանագիր կկնքեի». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համոզմունք է հայտնել, որ նոր մրցաշրջանը ակումբի համար չեմպիոնական կլինի․

«Ժամանակի ընթացքում մարզավիճակս բարելավվում է։ Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, հատկապես Լա Լիգան, որը չենք հաղթել արդեն 4 տարի։ Համոզված եմ՝ այս մրցաշրջանում մենք դա կանենք»,- նշել է Ռոնալդուն։

Նոր պայմանագրի մասին խոսելով՝ Ռոնալդուն նշել է․

«Պայմանագիրս երկարաձգելու շուրջ պետք է խոսեք ակումբի նախագահի հետ։ Ամեն ինչ լավ է ընթանում։ Մամուլն այնքան բան է գրում, որ, թվում է, դուք ինձնից լավ գիտեք ամեն ինչ։ Եթե ես լինեի ակումբի նախագահն, ապա ինքս ինձ հետ 10 տարվա պայմանագիր կկնքեի։ Այս պահին ես կարիերայիս ավարտը տեսնում եմ «Ռեալ»-ում»,- նշել է Ռոնալդուն։

5560 | 1
Facebook